Կատարյալ ձախողում`Հարավաֆրիկյան Հանրապետությունում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 5, 2011 8:29

Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացված ձյուդոյի աշխարհի երիտասարդական առաջնությունում անհաջող հանդես եկան Հայաստանը ներկայացնող  բոլոր`4 ձյուդոյիստներն էլՙ :

Գարիկ և Գոռ Հարությունյանները, որոնք հանդես էին գալիս 55 և 60 կգ քաշային կարգերում հասան մինչև 1/8 եզրափակիչ:  Գարիկը հաղթելով լյուքսեմբուրգցի Թոմ Շմիթին, հաջորդ գոտեմարտում պարտվեց բելգիացի Գերտ Մաեսին ու դուրս մնաց  պայքարից: Գոռն էլ հաղթելով 60 կգ  իսպանացի Անդրես Ռոմերոյին, հետո զիջեց  ղազախստանցի Ելդոս Սմետովին:

66 կգ քաշային  Դավիթ Ղազարյանն առավելության հասավ հունգարացի Մարտին Վեգվարիի նկատմամբ, բայց հետո պարտվեց ճապոնացի Շո Տատեյամային: Անդրանիկ Չափարյանն էլ (73 կգ) պարտվեց   ճապոնացի  Շոհեյ Օնոյին: Իսկ մինչ այդ նա առավելության էր հասել պորտուգալացի Ռենատո Ինացիոյի և կանադացի Դերեկ Լանգլոիսի նկատմբ:

Դիտվել է 627 անգամ:
Print Friendly

Leave a Reply