Հայաստանի շախմատիստները` անսովոր տեղում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 5, 2011 8:13

Հունաստանում անցկացվող շախմատի Եվրոպայի թմային առաջնությունում առաջին հաղթանակը տարավ կանանց Հայաստանի հավաքականը: Այն 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Խորվաթիայի ներկայացուցիչների նկատմամբ: Էլինա Դանիելյանը հաղթեց մրցակցուհուն, իակ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի:

Հայաստանի կանանց հավաքականը  վաստակած 3 միավորվ 7-րդ տեղում է: Մեր երկրի տղամարդկանց ընտրանին ունի 2 միավոր և հայտնվել է իր համար անսովոր 19-րդ հորիզոնականում: Կանանց և տղամարդկանց մրցաշարերի առաջատարներն են Սերբիայի և Ռումինիայի հավաքակականները, որոնք վաստակել են 4-ական միավոր:

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply