Լևոն Զուրաբյանն այսօր հաստատեց Արման Մուսինյանի դիտարկումը, որ «Ժառանգության» անդամներին հեռացնելը կապ չունի ՀԱԿ-ի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 11, 2009 16:49

Լևոն Զուրաբյան«Ազգային կոնգրեսը Մուսինյանի շուրթերով արդեն պատասխանել է հարցին, որ «Ժառանգություն» խմբակցության անդամներին ազատելը  մեզ հետ որևէ կապ չունի, և ես հավելյալ մեկնաբանությունների կարիք չեմ տեսնում»,-այսօր հրավիրած ասուլիսին  ասաց Կոնգրեսի անդամ Լևոն Զուրաբյանը:

Նա հայտարարեց, որ սեպտեմբերի 18-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքին կքննարկվեն հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող զարգացումները կանխելու մասին տարբերակներ՝ հիշեցնելով օգոստոսի 31-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրության` ՀԱԿ-ի կողմից անընդունելի երկու կարևորագույն կետերը՝ պատմաբանների միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ազգերի ինքնորոշման իրավունքի մասին փաստի բացակայությունը:

«Հայաստանը պատրաստ է անհարկի զիջումների գնալ՝ արտաքին քաղաքականությունում իր լեգիտիմությունը պահպանելու համար՝ չունենալով ներքին լեգիտիմություն ու թուլացնելով ռազմաքաղաքականական պոտենցիալը- ասաց Զուրաբյանը,-Նախագահ Սարգսյանի համար կարևոր են աշխարհի ծափահարությունները, ոչ թե սեփական ժողովրդինը»:

Զուրաբյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը միջազգային ասպարեզում իր դիրքերն է ամրապնդում՝ դրանով փորձելով ջախջախել ընդդիմությանը:

Զուրաբյանն «Անկախ»-ին  ասաց, որ «եթե Դաշնակցությունը հանդես գա  որպես անկախ քաղաքական ուժ, ոչ թե ռեժիմի սպասարկու ու վերանայի իր մոտեցումները, ապա, չնայած գաղափարական մոտեցումներին, ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել»:

Նրա խոսքով՝ մինչ հիմա հանրապետության նախագահի կողմից հայ-թուրքական հարաբերությունների շուրջ միասին բանակցելու դիմում չի եղել:

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply