Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալներ է հանձնել Սվետլանա Գրիգորյանին և Ժենյա Ներսիսյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 4, 2011 19:15

Հայ թատերական արվեստում ներդրած մեծագույն ավանդի,  ինչպես նաև ծննդյան 80–ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Շնորհավորելով վաստակաշատ դերասանուհիներինª Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն ընդգծել է նրանց վաստակն ու անգնահատելի ավանդն ինչպես բեմական ասպարեզում, այնպես էլ սերունդների դաստիարակության գործում: Կարևորելով թատրոնի դերը հասարակական կյանքում ª Տարոն Մարգարյանը նշել է. «Ձեր մեծարանքը գնահատվել է հանդիսատեսի ծափահարություններով և լեփ լեցուն դահլիճներով:  Մենք բոլորս շատ ենք սիրում ձեզ և մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում, որ դուք այսօր մեր կողքին եք ու շարունակում եք հարուստ պահել մեր թատերական մշակույթը»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու բարեմաղթանքների համար, Սվետլանա Գրիգորյանը և Ժենյա Ներսիսյանն իրենց հերթին խոսել են թատրոնի այսօրվա խնդիրներից ª ակնկալելով քաղաքապետարանի աջակցությունը: Հանդիպման ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում զրւցակիցները խոսել են նաև մայրաքաղաքի կյանքին առնչվող տարբեր հարցերի շուրջ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Դիտվել է 1049 անգամ:
Print Friendly

Leave a Reply