Աբխազիան ակնկալում է, որ Թուրքիան շուտով կճանաչի իր անկախությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2009 15:34

abkhazia«Հուսով ենք, որ Թուրքիան կճանաչի Աբխազիայի անկախությունը: Կան մի շարք դրական ազդանշաններ, սակայն դրանք պետք է միս ու արյուն ստանան»,- «Հուրիեթ»-ին հայտնել է Աբխազիայի արտգործնախարար Սերգեյ Շամբան, Թուրքիայի արտգործնախարարության բարձրաստիճան դիվանագետներից մեկի հետ հանդիպումից հետո:

Դեսպանորդ Ունալ Չեվիքյոզը Վրաստան էր այցելել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Թբիլիսի կատարած այցի շրջանակում: Նա այցելել էր Աբխազիա և հանդիպել հանրապետության բարձրաստիճան ղեկավարների հետ:

Թեև վրաստանցի պաշտոնյաները մտահոգություն էին հայտնել Չեվիքյոզի` Աբխազիա այցի կապակցությամբ, սակայն ավելի ուշ հայտարարել են, որ Թուրքիան հավատարիմ է մնում որդեգրած քաղաքականությունը և ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը:

«Մենք ցանկանում ենք տնտեսական և հումանիտար համագործակցություն ծավալել Թուրքիայի հետ: Մենք առաջարկում ենք բացել հաղորդակցության միջոցները. Մենք հարևաններ ենք և Թուրքիայում մեծաքանակ աբխազական համայնք կա»:,- հայտարարել է Շամբան:

Դիտվել է 1198 անգամ:
Print Friendly

Leave a Reply