Հոնդուրասում ձերբակալել են ոստիկանության 176 սպայի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 4, 2011 15:24

Կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության կասկածանքով ձերբակալվել է հոնդուրասցի 176 ոստիկան: Նրանց մեղադրում են սպանությունների, առևանգումների ու հանցավոր խմբավորումների հետ  կապի, թմրաբիզնեսով զբաղվելու մեջ:

Ամեն ինչ սկսվել է  հասարակության բողոքներից, երբ ազատել են երկու ոստիկանի: Նրանք մեղադրվում էին երկու ուսանողի սպանության մեջ:

Հոնդուրասի նախագահ Պորֆիրո Լոբոն պաշտոնից հեռացրել է ոստիկանության գերագույն հրամանատարությանը:

 

Դիտվել է 1214 անգամ:
Print Friendly

Leave a Reply