Չինաստանում բացահայտվել է երեխաների առևտրով զբաղվող հանցագործ ցանց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 4, 2011 15:03
Չինաստանում ոստիկանությունը երեխաների վաճառքով զբաղվող հանցավոր ցանց է հայտնաբերել, որի ներկայացուցիչները գնել են ֆինանսական դժվարությունների առջև կանգնած աշխատավոր միգրանտների երեխաներին:
Հայտնի է դարձել, որ անցած ամիս Շանդուն գավառում նման կերպով վաճառվել է 17 մանկիկ: Արդեն հնարավոր է դարձել 13 երեխաներին հայտնաբերել: Նրանց տեղափոխել են իշխանության խնամքի ներքո: Պարզվել է նաև, որ մի զույգ արդեն 3 երեխա է վաճառել այդ խմբին: Մի տղայի արժեքը երբեմն կազմել է նույնիսկ 50 հազար յուան (7730 դոլար), իսկ աղջիկները վաճառվել են 30 հազար յուանով:






Facebook
Tweet This
Email This Post
