Ազատման զեկուցագրեր են գրում նաեւ ռազմական ոստիկանությունում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 4, 2011 14:56
Վլադիմիր Գասպարյանի` ոստիկանության պետ նշանակվելուց հետո, իրավիճակը փոխվել է նաեւ Ռազմական ոստիկանությունում:NEWS.am-ին հասած տեղեկություններով, ՌՈ-ի մի շարք օպերներ` Գասպարյանի հավատարիմ անձինք, պատրաստվում են առաջիկայում աշխատանքի ազատման զեկուցագրեր գրել եւ աշխատանքի տեղափոխվել Հայաստանի Ոստիկանություն:
Նշենք, որ Վլադիմիր Գասպարյանը մեկ տարի առաջ ՌՈ պետի պաշտոնից պաշտպանության փոխնախարար էր նշանակվել եւ շարունակում էր համակարգել ռազմական ոստիկանության աշխատանքը:
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am-ը, ոստիկանությունից խուճապահար հեռանում են նրանք, ովքեր ժամանակին տարաձայնություններ են ունեցել Ոստիկանության նորանշանակ պետի հետ:






Facebook
Tweet This
Email This Post
