Հայաստանի ներկայացուցիչների անհաջող մեկնարկը`ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 11, 2009 15:53
Այսօր Երևանի մարզահամերգային համալիրում մեկնարկեց ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Սկիզբն այնքան էլ հաջող չէր Հայաստանի ներկայացուցիչների համար. 44 կգ քաշային Երջանիկ Կարապետյանը պարտվեց ռումինուհի Դիանա Կովաչին: 48 կգ քաշային Սոսե Բալասանյանն առաջին իսկ գոտեմարտում զիջեց Թուրքիայի ներկայացուցիչ Դերյա Սիբիրին: 52 կգ քաշային Ասյա Լալազարյանը մեկնարկային հանդիպումում պարտվեց իսպանացի Արանչա Մարոտոյից և նույնպես դուրս մնաց պայքարից: Այս մարզուհիներից հատկապես մեծ էին սպասելիքները Բալասանյանից:
Ձյուդոյիստների մրցաշարում առաջինը պայքարի ոլորտ են ներգրավվել 55, 60, 66 կգ քաշայինները: Տիգրան Վարոսյանը (60 կգ) և Դավիթ Մկրտչյանը (55 կգ) վստահ սկսեցին պայքարը. Վարոսյանը հաղթեց իռլանդացի Յան Բուռնին, Ռումինացի Կատալին Բրատուլեսկուին, ռուսատանցի Ռիֆատ Շարաֆաևին: Ցավոք, կիսաեզրափակչում մեր մարզիկը զիջեց վրացի Պաատա Մերաբիշվիլլին և կմրցի բրոնզե մեդալի համար: Մկրտչյանը վիճակահանությամբ առաջին փուլում ազատ էր, հետո էլ առավելության հասավ վրացի Թոռնիկ Թաթարաշվիլիի, խորվաթ Բեռնար Ազինովիչի նկատմամբ: Սակայն կիսաեզրափակչում մեր մարզիկը պարտվեց ռուսաստանցի Վիկտոր Ախինաձեին և նույնպես կպայքարի բրոնզե մեդալի համար: Իսկ ահա, Արթուր Երանոսյանն (66 կգ) անհաջողության մատնվեց իսրայելցի Գոլան Պոլակի հետ գոտեմարտում:
Առաջնության հանդիսավոր բացումը կայանալու է վաղը` ժամը 15:30-ին:






Facebook
Tweet This
Email This Post
