Հայաստանի թհեքվանդոյիստները կնախապատրաստվեն Իրանում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 4, 2011 13:42
Հայաստանի երկու թհեքվանդիստներ 2012-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգրերի հավակնորդներ են: Ասվածը վերաբերում է 80 կգ քաշային, 2008-ի Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանին և ծանրքաշային Վարդան Վարդանյանին: Նրանք նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 1-ը Թեհրանում ուսումնամարզական հավաք կանցկացնեն և կնախապատրաստվեն հունվարին Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք թհեքվանդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշարին: Դեկտեմբերի 1-ին Թեհրան կմեկնի նաև Հայաստանի թհեքվանդոյի երիտասարդական հավաքականը, որը նույնպես Իրանի մայրաքաղաքում ուսումնամարզական հավաք կանցկացնի: Այն նախապատրաստվելու է 2012-ի ապրիլին Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում կայանալիք թհեքվանդոյի աշխարհի երիտասարդական առաջնությանը:






Facebook
Tweet This
Email This Post
