Երևանի քաղաքապետի ընտրությունը` նոյեմբերի 15–ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 4, 2011 12:32

Նոյեմբերի 4–ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևանի քաղաքապետի ընտրության օրը£

Մինչ օրակարգի հարցին անցնելը` նիստը նախագահող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանն ավագանու անդամներին տեղեկացրել է, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 2–ին , սեփական դիմումի համաձայն հրաժարվել է նաև Երևան քաղաքի ավագանու անդամությունից£

Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի հրաժարականը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-րդ հոդվածի 1-ին մասով` Երևան քաղաքի ավագանին որոշել է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը սահմանել 2011 թվականի նոյեմբերի 15 –ին ժամը 11.00-ին:

 

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

 

 

Դիտվել է 862 անգամ:
Print Friendly

Leave a Reply