Ամերիկացիները սրընթաց աղքատանում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 4, 2011 12:04

Մոտ 20,5 մլն ամերիկացի անցյալ տարի հայտնվել է աղքատության եզրին, ինչը  դիտարկումների պատմության ողջ ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Նախորդ ռեկորդները` 1993 և 2009 թվերին, գերազանցված են 0,7%-ով, ինչը, փորձագետների կարծիքով,  խոսում է ԱՄՆ հասարակության ու տնտեսության մեջ առկա լուրջ խնդիրների մասին:

«2000-ի առաջին տասնամյակի ավարտին մենք ենթարկվել ենք  տնտեսական միանգամից երկու ցնցման. սկզբում ճգնաժամը, ապա հիվանդագին  անկումը, որն ուղեկցվում էր աշխատատեղերի թույլ աճով,-մեկնաբանել է Բրուքինգսի համալսարանի մասնագետը: -Դա ավելի լուրջ հարված է եղել փոքրիշատե ապահով ու պաշտպանված քաղաքացիների համար»:

Շարունակում է ընդլայնվել նաև ԱՄՆ աղքատ քաղաքացիների բնակության աշխարհագրությունը: 2007-ից 50 նահանգից 40-ում անապահովների  թիվն ավելացել է:  Անցած տասը տարիների ընթացքում աղքատների թիվն առավելագույնի է հասել, այն 12,3 մլն-ով ավելացել է ու այժմ կազմում է 46,2 մլն է:

ԱՄՆ մարդահամարի բյուրոյի դասակարգմամբ, աղքատության սահմանագծից վեր է  համարվում այն եկամուտը, որը  կազմում է տարեկան 22 314 հազար դոլար`4 հոգանոց ընտանիքի պարագայում: Սոցիալական աճող անհավասարությունը, գործազրկությունն ու ֆինանսական համակարգում կատարվող անարդարությունները զանգվածային ելույթների պատճառ են դարձել, որոնք սկիզբ են առել սեպտեմբերի 17-ին` նյու Յորքի ֆոնդային բորսան շրջափակելու փորձերով:Նրանց աջակցելու նպատակով մի շարք ապահոված ամերիկացիներ են հանդես եկել, այդ թվում նաև ազդեցիկ ֆինանսական գործիչ Ջորջ Սորոսը, իսկ  նախկին նախագահ Բիլլ Քլինթոնն իր «Կրկին ի գործ» գրքում, որը հաջորդ շաբաթ կտարածվի, ԱՄՆ-ում տիրող իրավիճակը որակել է որպես  «բարդակ»:

 

Դիտվել է 888 անգամ:
Print Friendly

Leave a Reply