Մոլդովայի նախագահը հրաժարական է տվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2009 14:49

Վլադիմիր ՎորոնինՎլադիմիր Վորոնինը պաշտոնապես վայր Է դրել Մոլդովայի նախագահի լիազորությունները. այդ մասին ասված Է այսօր Մոլդովական պետության ղեկավարի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, որում մեջբերված  Է նաեւ պաշտոնաթողության կապակցությամբ Վորոնինի ուղերձը ժողովրդին:

Ինչպես հաստատել են Մոլդովայի խորհրդարանի քարտուղարությունում, իրենք ևս ստացել են պաշտոնաթողության վերաբերյալ Վորոնինի համապատասխան հայտարարությունը:

Այդ պահից մոլդովացի կոմունիստների առաջնորդ Վորոնինն այլևս չի հանդիսանում երկրի նախագահը: Մինչև նոր նախագահի ընտրվելը պետության ղեկավարի պարտականությունները կատարելու Է խորհրդարանի նախագահ Միխայ Գիմպուն:

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply