Այրվել է 850 հակ անասնակեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 4, 2011 11:22
Նոյեմբերի 3-ին` ժամը 10.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազ և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում (‘’Շանթ’’ ռեստորանի մոտակայքում) այրվում է ‘’ՎԱԶ-2107’’ մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարները իրականացրել են հովացման աշխատանքներ: Այրվել է Վ.Գասպարյանին պատկանող ‘’ՎԱԶ-2107’’ մակնիշի 65 ԼԼ 779 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Նույն օրը`ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 43 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվել է ‘’ԲՄՎ’’ մակնիշի 03 ՏԼ 358 պետհամարանիշի ավտոմեքենայի (պատկանելիությունը չի հաջողվել պարզել) շարժիչի հատվածը: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Հրշեջ-փրկարարները իրականացրել են հովացման աշխատանքներ:
Նույն օրը`ժամը 20.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղում այրվում է կուտակված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.56-ին, մարվել`22.15-ին: Ն.Նավոյանին պատկանող տան բակում այրվել է 100 հակ պահեստավորված անասնակեր:
Նույն օրը`ժամը 23.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 26/2 շենքի 17-րդ բնակարանից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 23.55-ին: Ննջասենյակում մասամբ այրվել է մահճակալը` անկողնային պարագաներով:
Նոյեմբերի 4-ին` ժամը 00.11-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մեծավան գյուղում այրվում է կուտակված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.52-ին: Նախնական տվյալներով այրվում է 750 հակ պահեստավորված անասնակեր:






Facebook
Tweet This
Email This Post
