Ռոստովցու գլխին 12-կիլոգրամանոց կատու է ընկել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 4, 2011 10:12
Դոնի Ռոստովում տիրոջ գլխին է ընկել 12 կիոգրամանոց կատուն, ինչի հետևանքով տղամարդն ուղեղի ցնցում է ստացել: Կատուն պատահաբար է ընկել.կենդանին պառկած է եղել պահարանի վրա, ուր սովորաբար քնում է և, հավանաբար, անհաջող կերպով շրջվել է քնի մեջ: Դեպքից հետո տղամարդը գլխացավ է ունեցել և դիմել է պոլիկլինիկա : 28-ամյա տղամարդուն ուղարկել են մասնագետի մոտ, որն էլ ախտորոշել է` ուղեղի ցնցում, որպես պատճառ նշելով «ինչ որ ծանր իրով հարված»: Տղամարդուն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել ու տուն թողել:
Մեյն –կունը ամենախոշոր ցեղատեսակի կատու է: Որոշ առանձնյակների քաշը կարող է հասնել նույնիսկ 15 կգ-ի: Նրանք շատ բարեսիրտ են: Կապվում են տերերի հետ ու սիրում են նրանց հետ ժամանակ անցկացնել, սակայն զգուշավոր են օտարների հանդեպ:






Facebook
Tweet This
Email This Post
