Գերմանիա. ջանադիր հավաքարարը փչացրել է արվեստի արժեքավոր գործը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 4, 2011 9:57

Գերմանիայում գեղարվեստի պատկերասրահի հավաքարարը անուղղելի  վնաս է հասցրել թանկարժեք աշխատանքը մաքրելով` ժամանակակից քանդակագործներից  Մարտին Քիպեմբերգի «Երբ սկսեց առաստաղից կաթալ»  քանդակը փայլեցնելու չափ տրորելով:

Քանդակագործը մահացել է 1997-ին: Արվեստագետը փայտի շերտերից աշտարակ է սարքել, որոնց տակ տեղավորել է տաշտակ ու  այն ներկի բարակ շերտով պատել, որը ստացել է չորացած անձրևաջրի տեսք: Հավաքարարը` կարծելով, թե ներկը կեղտոտ հետք է, այնքան է տրորել, որ այն  փայլ է  ստացել: Դորթմունդի պատկերասրահի ներկայացուցիչը (ուր  վարձակալական հիմունքներով գտնվում է քանդակը), ասել է, որ ստեղծագործությանը նախնական տեսքի բերելն այլևս անհնար է:

 

Դիտվել է 1059 անգամ:
Print Friendly

Leave a Reply