Կարմիր ծովում այրվող լաստանավից 1230 մարդ են փրկել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 3, 2011 18:19

Կարմիր ծովում` Եգիպտոսի ափերի մոտ,  այրվել է մի  լաստանավ, որի 1230 ուղևորներին հաջողվել է փրկել. նրանցից ոչ մեկը չի վիրավորվել: Օգնության են հասել հորդանանյան Ակաբա նավահանգստի փրկարարները, որոնք էլ ուղևորներին փչովի նավակների վրա ափ են հանել:

«Բելլա»  լաստանավի  ավտոմեքենաների բաժանմունքում բռնկված հրդեհը գրեթե հանգցրել են: Հրդեհի հետևանքները վերացնելուն մասնակցել են նաև եգիպտացի զինվորները, որոնք շտապ ուղարկվել են դեպքի վայր: Հրդեհի բռնկման պատճառներն ուսումնասիրվում են:

 

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply