ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիմայի ուղերձը.Տոնում ենք ընդհանուր արժեքները

Պաշտոնական, Օրվա լուր | | November 3, 2011 17:38

Նոյեմբերի 3-ին լրանում է ԱՄՆ Նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ստեղծման 50 տարին: Լինի դա հիվանդությունների դեմ երեխաների պատվաստում,  ձեռնարկություններիև զբաղվածության աճի խթանում, թե արձագանք աղետներին, ԱՄՆ ՄԶԳ-ն միշտ առաջընթացի շարժիչ ուժ է հանդիսացել ոչ միայն Հայաստանում այլև 100 այլ երկրներում` խթանելով ավելի խաղաղ և անվտանգ աշխարհի ձևավորումը:

ԱՄՆ-ը ակտիվորեն  համագործակցել է Հայաստանի հետ` 1991 թվականին իր անկախության ձեռքբերումից ի վեր:  Հայաստանի պատմության մեջ խոշորագույն երկկողմ դոնոր կազմակերպություն հանդիսացող ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության ծրագիրը սկսվել է մարդասիրական օժանդակությամբ` 1988թ.  ավերիչ երկրաշարժից հետոօգնելով Հայաստանին հոգալմարդկանց անմիջական կարիքները: Մեր ծրագրերն այնուհետև օգնել են մաքրել 120 հանրային օգտագործման տարածքներև մշտական բնակարաններ են տրամադրել ավելի քան 6800 ընտանիքիՇիրակում և Լոռիում:  Այս տարիների ընթացքում մենք սերտորեն համագործակցել ենք ՀՀ կառավարության, մասնավոր բիզնեսների, հասարակական կազմակերպությունների, ԱՄՆ Կառավարության այլ գործակալությունների և միջազգային դոնոր կազմակերպությունների հետ`  Հայաստանում բարեփոխումների գործընթացը, տնտեսական աճն ու տարածաշրջանային ինտեգրացումըխթանելու նպատակով:

Իր ծրագրերի միջոցով տրամադրելով ավելի քան 1,3 միլիարդ ԱՄՆ դոլարի օժանդակություն, ԱՄՆ ՄԶԳ-ն  աշխատել է  ՀՀ Կառավարության հետ` բիզնես միջավայրի բարելավման,և մասնավոր հատվածի հետ` տարածաշրջանային և միջազգային մրցունակության բարելավման ուղղությամբ: Մեր ծրագրերը Հայաստանին օգնել են  բարելավել հիմնական հանրային ծառայություններն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են ջուրն ու էներգետիկան, մշակել խոցելի բնակչությանը սոցիալական ծառայություններ տրամադրելու ավելի լավ ուղիներ և բարեփոխումներ իրականացնել առողջության առաջնային պահպանման  ոլորտում` հատուկ կարևորելով մայրական և մանկական առողջությունը:

Ելնելով կառավարության հաշվետվողականության և թափանցիկության նկատմամբ հանրության աճող պահանջներից, ԱՄՆ ՄԶԳ գործունեությունը նաև խրախուսումէ քաղաքական մասնակցություն բոլոր մակարդակներում, օժանդակում է քաղաքացիական հասարակությանը և հասանելի է դարձնում տարբեր տեսակի տեղեկատվությունն ու տեսակետները  ավանդական և նոր ԶԼՄ-ների միջոցով: Բացի այդ մենք օժանդակում ենք միջսահմանային համագործակցությանը` սատարելով տարածաշրջանումժողովուրդների միջև կապերի ստեղծմանը:

Այսօր մենք կարևոր անցակետում ենք: Համագործակցելով Հայաստանի ժողովրդի հետ` ԱՄՆ ՄԶԳ-ն ավանդական օժանդակող կազմակերպությունից վերածվում է ժամանակակից զարգացման կազմակերպության, որը բացահայտում է նորարարության ոգին և արդյունքների վրա հիմնված  զարգացումը: Մեր հաջողությունը կախված է  տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների հետ կապերից, վստահության և գործընկերության ստեղծումից` սատարելու համար իրականացվելիք կենսական անհրաժշտության աշխատանքները: ՀՀ Կառավարության հետ վերջերս ստորագրած երկու բազմամիլիոն համաձայնագրերի միջոցով  մենք վերահաստատել ենք Հայաստանի տնտեսական զարգացման ու ժողովրդին պատշաճ սոցիալական և առողջապահական ծառայություններ տրամադրելու մեր փոխադարձ  հետաքրքրվածությունն ու հանձնառությունը:

ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան գրասենյակի բոլոր աշխատակիցների անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի ժողովրդին Ձեր գործընկերության և բարեկամության համար: ԱՄՆ ՄԶԳ-ն  կշարունակի արտացոլել մեր ընդհանուր արժեքները և հիմնարարհամոզմունքը, որ Հայաստանի զարգացումը ավելի լավ ապագա կապահովի գալիք սերունդների համար:

 

Դիտվել է 1507 անգամ:
Print Friendly

Leave a Reply