Թուրքիայում ռազմական կործանիչ է վթարվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 3, 2011 17:06
Մարտական F-4 մեքենան ընկել է փորձնական թռիչքի ժամանակ` երկրի կենտրոնում գտնվող խոշորագույն օդային բազայի կողքին. 2 օդաչուներն էլ մահացել են:
Ռեակտիվ ինքնաթիռը Թուրքիայի Անատոլիայի շրջանի Կոնյա քաղաքից է դուրս եկել: Վթարի հետևանքով 2 օդաչուները տեղում զոհվել են: Նրանք կատարում էին շարքային թռիչք, մեքենան եղել է անսարք վիճակում: Ռազմաօդային կոմիտեն հատուկ հանձնաժողով է ստեղծել կատարվածի պատճառները քննելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
