Ծնողները երեխային խնամել չկարողանալու պատճառով որոշել են ու սպանել նրան
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 3, 2011 16:26
Ամուսինները խոստովանել են, որ թաղել են իրենց նորածին երեխային ծնվելուց մի քանի րոպե հետո, քանի որ հասկացել են, որ չեն կարողանա խնամել ու ոտքի կանգնեցնել ևս մեկ երեխայի: Գերմանացիներ 35-ամյա Մարսել Թոմասն ու 38-ամյա Քիրստեն Հոֆմանը իրենց դաժան արարքը բացատրել են նրանով, որ իրենք արդեն ընդհանուր 3 երեխա ունեն, իսկ 4-րդ երեխան իրենց բյուջեից պարզապես վեր էր: Սպանության մասին հայտնի է դարձել Մարսել Թոմասից. մի անգամ, տղամարդը խիստ հարբել է ու հանցանքը պատմել ընկերոջը: Վերջինս էլ չի հապաղել ոստիկանություն հայտնել: Հարցաքննության ընթացքում կատարվածի համար ամուսիններից մեկը մյուսին է մեղադրել: Շուտով նրանց դատը կլինի:






Facebook
Tweet This
Email This Post
