Կոսովոյի խաղաղապահ զորակազմի թիվը կկրճատվի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 9, 2009 14:47
ՆԱՏՕ-ն ծրագրում Է մինչեւ եկող տարվա հունվարի 10-ը մեկ երրորդով կրճատել Կոսովոյում գտնվող իր խաղաղապահ զորակազմը` 15. 000 մարդուց թողնելով 10.000. այս մասին այսօր հաղորդել Է «Ռոյթեր» գործակալությունը, որը վկայակոչել Է ԱՄՆ-ի բարձրաստիճան մի պաշտոնյայի արած հայտարարությունը, ով չի ցանկացել իր անունը նշել:
Աղբյուրն ասել Է, որ Կոսովոյի անվտանգության հետ կապված իրադրությունը թույլ Է տալիս կրճատել միջազգային ուժերի կազմում ընդգրկված ծառայողների թիվը: Պաշտոնյան նաև նշել Է, որ ՆԱՏՕ-ի դեսպանների առաջարկությունները դաշինքի պաշտպանության նախարարների կողմից քննարկվելու են Բրյուսելի հանդիպման ընթացքում, որը ծրագրված Է եկող շաբաթ:






Facebook
Tweet This
Email This Post
