Քաղաքական Հայաստանի 4 բևեռները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 3, 2011 16:50

Իշխանությունները կվերարտադրվեն առանց ընտրությունների պրոցեսի վրա էական արհեստական ազդեցությունների: Դա հնարավոր է իշխող կոալիցիայի ռեսուրսներն ու հնարավորությունները հաշվի առնելով, ինչպես նաև այսօր առկա քաղաքական իրավիճակը դիտարկելով: Այսպես համոզված են սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ու ազգագրագետ Հրանուշ Հակոբյանը, ովքեր այսօր Հայելի ակումբում խոսեցին նաև քաղաքական ուժերի` գալիք խորհրդարանական ընտրությունների պատրաստությունների մասին:

“Ես կարծում եմ, որ իշխանությունները շատ հստակ խնդիր են դրել, ուղղակի վերարտադրվել: Եվ ես հենց հիմա կարող եմ ասել, որ այսօրվա իրավիճակն ինձ հուշում է, որ մեծ հաջողությամբ դա կանեն` նույնիսկ շատ արհեստական չազդելով ընտրությունների պրոցեսի վրա: Կարծում եմ, որ կոալիցիան 60-62 տոկոս ներկայությամբ կլինի Ազգային Ժողովում: Իմ գնհատականով այսօր ՀԱԿ-ը կունենա 10-11 տոկոս , կարծում եմ Ժառանգությունն ու ՀՅԴ-ն նույնպես պառլամենտում կվերարտադրվեն, մոտավորապես նույն թվերով: Մոտ 60-65 տոկոս գալիս է կոալիցիային, որի մեջ հանրապետականների թիվը մեծ կլինի”,- կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Հակոբյանը:

Իսկ Ահարոն Ադիբեկյանը գիտի, թե այս պահին քաղաքական Հայաստանը քանի բևեռ ունի, և այդ բևեռներից յուրաքանչյուրի հնարավորություններն ինչպիսին են: Նա նաև ուրվագծեց, թե այդ բևեռներից յուրաքանչյուրն ինչպիսի քաղաքական դիմագիծ և գործելաոճ կորդեգրի` իր նախընտրական քարոզարշավը կազմակերպելիս:

“Այժմ գոյություն ունի 4 բևեռ քաղաքական դաշտում: Մի կողմում հանրապետականն ու ՕԵԿ-ն են, Բարգավաճ Հայաստանը, որը փորձում է դիրքավորվել, որպես ՀՀԿ-ից առանձին ուժ, այնուհետև` ՀԱԿ-ը ,և Ժառանգությունն ու ՀՅԴ-ն են: Բարգավաճ Հայաստանը իշխանական թևի ձայների թվաքանակն ավելացնելու շանս չունի, որովհետև տեղական իշխանությունները բավականին լավ վերահսկում են ձայները տեղերում, և ՀՀԿ-ն այդ առումով դիրքերը կարող է պահպանել: ԲՀԿ-ի միակ ռեսուրսը ընդդիմադիր դաշտի ձայները դեպի իրեն քաշելն է: Դրա համար նա պետք է դիրքավորվի, որպես ՀՀԿ-ին կիսաընդդիմադիր քաղաքական ուժ, որ ձայներն ավելացնի: Եթե դա հաջողվի, ապա ԲՀԿ-ն կարող է ընտրողների մինչև 25-30 տոկոս ձայները ստանալ: ՀԱԿ-ը նույնպես հենվելով մերժողական ընդդիմությանը, իսկ դա մեզ մոտ 7-10 տոկոս ձայներն են, ձայների ավելացումը կարող է տանել ընդդիմադիր մյուս կուսակցությունների հաշվին` ՀՅԴ-ի և Ժառանգության, որը շատ բարդ է, կամ նա պետք է մտնի իշխանամետ ձայների դաշտ և այնտեղից ձայներ ստանա: Այստեղից մենք տեսնում են, որ նա տատանողական շարժում է անում մե’կ օգտագործում է ձախակողմյան կտրական մերժողական կարգախոսներ և կատեգորիաներ, մեկ էլ մեղմանում է, գալիս է կենտրոն, լրիվ ուրիշ լեզվով է խոսում: Այդ առումով նա ավելի ճկուն PR ակցիա է իրականացնում”,- ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նա չցանկացավ կանխատեսել ընտրությունների ավարտը,  որովհետև գոյություն ունեն 15 տոկոս ձայներ, որ ոչ մի կուսակցության չեն սիրում: Այդ զանգվածը, ըստ էության, ընդդիմադիր է, բայց ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկին չի համակրում: Այդ 15 տոկոսը մեզ մոտ միշտ դառնում է կռվախնձոր, և ամբողջ նախըտնտրական քարոզարշավը այդ տոկոսների համար է: Կտրվածքը, երկու բանախոսների կարծիքով էլ, նույնն է, սակայն Ժառանգության խնդիրն է մի քիչ պրոբլեմատիկ, որովհետև ամբողջ կուսակցության ռեյտինգը գալիս է Րաֆֆի Հովհաննիսյանից: Հանենք նրան, Ժառանգությունից էլ ոչինչ չի մնում:

 

Պատրաստեց` Գևորգ ԱՎՉՅԱՆԸ

 

Դիտվել է 1204 անգամ:
Print Friendly

Leave a Reply