Քալագոշ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | November 3, 2011 10:15

Բաղադրությունը`

Կես  կգ ոսպ,

կես կգ սոխ,

2 ճաշի գդալ յուղ,

1 լ մածուն,

1 ձու,

1 ճաշի գդալ ալյուր,

չորացրած կանաչիներ (ուրց, դաղձ, անանուխ),

չորացրած լավաշ,

աղ:

Պատրաստման եղանակը`

Ոսպը խաշել առատ ջրի մեջ, մինչև շիլա դառնա: Մածունը ձվով և ալյուրով եփել մինչև թանձրանա: Մանրացնել սոխը և տապակել, ավելացնել չորացրած կանաչիները, շարունակել եփել մինչև յուղը ձիթագույն դառնա: Մատուցել ափսեի մեջ լցնելով փշրված չորացրած լավաշ, վրան ոսպ, եփած մածունը և սոխեռածով կանաչին:

 

Դիտվել է 4064 անգամ:
Print Friendly

Leave a Reply