«Էկոլուրը» “հավաքագրեց” ակտիվին նաևԱչաջրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 3, 2011 15:43


“Էկոլուր” տեղեկատվական   ՀԿ-ն   ուժեղացնում  է   ցանցը  քաղաքացիական  ակտիվի  հետ   բոլոր   այն   տարածքներում, որտեղ    բնապահպանական    լուրջ   խնդիրներ   կան: Եվ   ահա   “Էկոլուրի” բլոգը    համալրվեց   ևս   մեկ    էջով` «Աչաջրի»: Տավուշի    մարզի  ամենամեծ   գյուղական   համայնքի`Աչաջրի   դպրոցում    կայացավ «Էկոլուրի» ղեկավար   Ինգա    Զարաֆյանի   և գյուղի   բնակիչների      հանդիպումը:   Երևանից    ժամանած    բնապահպանը    ներկայացրեց   իրենց   կազմակերպության    գործունեությունն     ու    առաքելությունը:   Հանդիպմանը    եկած    դպրոցականների, ուսուցիչների, տեղի    ակտիվիստների     և բլոգի    մոդերատոր    Թեհմինե   Ենոքյանի   համատեղ     ջանքերով    ստեղծվեց «Աչաջրի» էջը: Առաջին    ներբեռնված    լուսանկարն   էլ     արված    էր    հանդիպումից    ընդամենը     մի    քանի    րոպե      առաջ` գյուղ     մտնող    ճանապարհին     գտնվող     աղբավայրը, որը    մեծ     բացասական     ազդեցություն    ունի    համայնքի    էկոլոգիական   վիճակի    վրա:

«Էկոլուրի» անդամները     հանդիպումից     հետո     այցելեցին    գյուղի    այն    թաղամասերը, որտեղ    շրջակա     միջավայրին   առնչվող      խնդիրներ    կան: Այնուհետև  հանդիպեցին    համայնքի   գյուղապետարանի   աշխատակազմի  ղեկավար    Յուրա   Միրզոյանի   հետ, քննարկեցին   անտառամերձ    գյուղի    բնապահպանական    խնդիրները:

«Էկոլուրի» բլոգի    միջոցով    հանրությունն    իրազեկվում    է Հայաստանի` բնապահպանական    առումով    ամենախոցելի   կետերում    կատարվող   ապօրինությունների և   իրավախախտումների   մասին: Այստեղ    արդեն    մեծ    ծավալի    նյութեր    կան    Ալավերդի, Քաջարան, Գյուլագարակ, Թեղուտ, Շնող, Հրազդան, Սոթք, Բերդ   եւ    այլ    համայնքներում     իրականացված      իրավախախտումների    վերաբերյալ: Նախաձեռնություն     նաջակցություն    է ստանում    USAID-ի կողմից` Counterpart    International     ծրագրի    շրջանակներում, եւ     կոչվում է «Պաշտպանիր     քո    բնակավայրի` անտառի     նկատմամբ    ունեցած   իրավունքը»:

ՔրիստինաՏեր-Մաթևոսյան

 

 

 

Դիտվել է 856 անգամ:
Print Friendly

Leave a Reply