Սիրենա Ուիլյամսը թաքնվել է դոպինգ-սպայից «Վախի սենյակում»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 3, 2011 15:52

Աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ, ամերիկուհի Սիրենա Ուլյամսը, որն ապրում է Լոս Անջելեսի շքեղ առանձնատներից մեկում, սխալմամբ  դոպինգ-սպային ընդունել է կողոպտիչի տեղ և ոստիկանոթյանն է դիմել:

Առավոտյան ժամը 6-ին նա զանգահարել է ոստիկանություն և հայտնել է, որ մի անծանոթ ցանկանում է մտնել իր տուն: Մարզուհին այդ ընթացքում թաքնվել է այսպես ասած` «Վախի սենյակում»: Հատուկ այդ սենյակը, ամենայն հավանականությամբ, նրա համար է սարքավորվել, որպեսզի տանտիրուհին իրեն առավել ապահով զգա: Բանն այն է, որ այս տարի մի միջադեպ էր գրանցվել: Սիրենայի տուն էր ցանկացել ներխուժել նրա երկրպագուներից մեկը: Երբ ձերբակալել էին 40-ամյա տղամարդուն, նա հայտնել էր, որ խելացնոր սիրում է Ուիլյամսին և վստահ է, որ այդ սերը փոխադարձ է:

Իսկ երբ թենիսի աստղի տանն այս անգամ մոտեցել են ոստիկանները, պարզվել է, որ անծանոթը դոպինգ-սպա է և եկել է սոսկ մեզի փորձանմուշ վերցնելու համար: Իսկ մարզիկներին անակնկալի բերելու իրավունք դոպինգի մասնագետներին վերապահվում է:

 

Դիտվել է 1596 անգամ:
Print Friendly

Leave a Reply