Ալեքսանդր Պոստնիկովին նոյեմբերի 3-ին ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը

Պաշտոնական, Օրվա լուր | | November 3, 2011 15:27

Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովին նոյեմբերի 3-ին  ընդունել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:

Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովի գլխավորած պատվիրակությունը     նոյեմբերի 1-ից 3-ը աշխատանքային այցով գտնվում էր Հայաստանի Հանրապետությունում` ՀՀ տարածքում տեղակայված 102 ռուսաստանյան ռազմակայանի զորամասերի և ստորաբաժանումների կազմհաստիքային միջոցառումների և օպտիմալացման կարգի իրականացման գործընթացի ստուգման և վերահսկման նպատակով: Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը այցելել է 102 ռազմակայանի ստորաբաժանումներ` նոր ուսումնական տարվա պատրաստության գործում հրամանատարությանը աջակցություն ցուցաբերելու նպատակով:

 

Դիտվել է 1646 անգամ:
Print Friendly

Leave a Reply