Խորամանկ տղամարդուց սարսափելի բան չկա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 3, 2011 15:12
Կնոջը տանը պահելու նկատառումներով ամուսինը կնոջը գաղտնի «կերակրել է» ստերոիդներով, ինչից խեղճ կինը, որը ոչինչ չէր կասկածում, կամաց-կամաց ու անվերահսկելի գիրացել է ու դրանից ամաչելով` դադարել փողոց դուրս գալ:
Դալվարա Սիգհը, որը ցանկանում էր անընդհատ վերահսկել կնոջն ու նրան ստիպել զբաղվել բացառապես երեխաների դաստիարակությամբ, ամեն օր կնոջ կերակուրի մեջ ստերոիդներ է ավելացրել: «Հոգատար ամուսինը» կտրականապես արգելել է կնոջը բժշկի դիմել:
Իսկ ողջ ճշմարտությունը բացահայտվել է այն ժամանակ, երբ զույգի դուստրը պատահաբար տեսել է, թե ինչպես է հայրիկը «կախարդական փոշու» հերթական չափաբաժինը պատրաստում հավանգում ու այդ մասին պատմել է մորը, վերջինս էլ շուտով հայտնաբերել է ստերոիդների թաքստոցը:
Լեսիստերի դատարանը, որը քննում է այս ոչ սովորական դեպքը, ամուսնուն մեղավոր է ճանաչել ու դատապարտել 12 ամսվա պայմանական ազատազրկման ու հոգեբանական պարապմունքների պարտադիր հաճախման, որոնք պետք է նրան հետ վարժեցնեն տնային բռնությունից:






Facebook
Tweet This
Email This Post
