Ծաղիկները Լ. Ներսիսյանի աչքերով
ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | ankakh | November 3, 2011 15:28
Նոյեմբերի 2-ին Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում տեղի ունեցավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ և ՌԴ նկարիչների անդամ, ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի գեղանկարի ամբիոնի վարիչ Լեմս Ներսիսյանի նկարների ցուցահանդեսը: Ցուցասրահում տիրող ներդաշնակությունն ապացուցում էր նկարչի հոգու ներդաշնակությունը, բարությունը: Լեմս Ներսիսյանի արվեստի հոգեբանությունը հաստատում է բազմիցս ապացուցվածը` բնության ամեն մի պահը անկրկնելի է, գոյություն չունի “ընհդանուր վիճակ” հասկացությունը: Նա իր կտավներում չհեռանալով օբյեկտիվ իրականությունից, ստեղծագործության հիմքում դնում է անձնական տպավորություն` սուբյեկտիվ հիմքի վրա առաջին տպավորության գերակայությամբ լույսի և գույնի ընկալումը:
Ցուցադրված նկարների շարքում էին “Ջրաշուշաններ, ժիվեռնում”, “Ներդաշնակություն”, “Ծաղկահանդես”, “Աշնանային սիմֆոնիա”, “Իրիկնային անդորր”, “Փոքրիկ ջրվեժ նկարները”:
-Պարոն Ներսիսյան ծաղիկները Ձեզ համար ի՞նչ են խորհրդանշում:
-Ծաղիկները տիեզերական կառույցներ են, նրանցում կա մի մոգական ուժ, որն ինձ հմայում է և ընդհանուր
առմամբ նրանք ինձ համար հանդիսանում են կանանցի գեղեցկություն և թովչանքի սիմվոլներ:
-Ո՞րն է այս ցուցահանդեսի խորհուրդը:
-Մարդկանց եթե ոչ սովորացնել, ապա ստիպել սիրել բնությունը:
-Այս նկարի յուրաքանչյուր հիմքում գոյություն ունի՞ ընդհանուր գաղափար:
-Սա իմ Հայաստանն է:
Ցուցահանդեսին ներկա գտնվող նկարիչները, արվեստասեր ընկերները հիացմունքով էին արտահայտվում Լեմս Ներսիսյանի և նրա արվեստի մասին:
Մշակութաբան Գառնիկ Հովհակիմյանն իր խոսքում նշեց. “Այս նկարները դիտելիս թվում է, թե ամբողջ Հայաստանը ծածկված է ծաղիկներով: Մանուշակը, որը գտնվում է քարի հետևում` հանկարծ նկարում
բազմանում է, դառնում անսահման”:
Լուսինե Ասատրյան






Facebook
Tweet This
Email This Post
