«Dogan Yayin» հոլդինգի նկատմամբ պատժամիջոցը կարող է ազդել Թուրքիայի`Եվրամիությանն անդամագրմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 11, 2009 15:33

589131Անկարայի կողմից «Dogan Yayin» մեդիա-հոլդինգի վրա դրված ռեկորդային տուգանքը (2,53 մլրդ դոլար) կարող է բացասաբար ազդել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ եվրոպացի մասնագետների  զեկույցի վրա. այդ մասին հաղորդել է «Ռոյթեր» գործակալությունը` վկայակոչելով Եվրահանձնաժողովի` Եվրամիության գլխավոր գործադիր մարմնի ներկայացուցչի արած հայտարարությունը:

Չորեքշաբթի հայտնի է դարձել, որ Թուրքիայի դատական իշխանությունները երկրի խոշորագույն մեդիա-հոլդինգից` «Dogan Yayin Holding»-ից, հարկերը չվճարելու համար ենթարկել են տուգանքի, որի գումարը գերազանցում է 2,5 մլրդ դոլարը:

«Երբ պատժամիջոցներն այնպիսի մասշտաբների են հասնում, որ սպառնում են ամբողջ մեդիա-խմբի գոյությանը, ինչպես այս դեպքում է, մամուլի ազատությունը հայտնվում է սպառնալիքի տակ»,-ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

«Հանձնաժողովն իր մտահոգության մասին կհայտնի թուրքական իշխանություններին, և ակներև է, որ դա հաշվի կառնի պատրաստվող հաշվետվության մեջ, որը հաստատվելու է հոկտեմբերի 14-ին»,- հավելել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը:

Թուրքիայի կառավարությունն արտադրական ու մեդիա հսկա համարվող «Dogan Holding» կոմպանիային պատրաստվում է տուգանել 2,53 մլրդ. դոլարի չափով` պատճառաբանելով, թե հարկերը լիարժեք չեն մուծվել:

«Dogan Holding»-ն իր թերթերի առաջին էջերին նյութեր է տպագրում` մեղադրելով Թուրքիայի կառավարությանն այսկերպ իրենց հոլդինգին ստիպելու դադարեցնել քննադատությունները:

Բացի «Dogan Holding»-ից, շատ մեդիա ընկերություններ ևս այս տուգանքի արմատները տեսնում են քաղաքական դաշտում, ինչը Էրդողանը հերքել է մարտի 21-ին տված հարցազրույցում` այն համարելով նողկալի և անընդունելի:

«Եթե հայացք ձգեք այս պատմության խորքերին, ապա կտեսնեք, որ հարկային հետաքննությունն ու ներկա մեղադրականն ավելի շատ քաղաքական հիմքեր ունեն և ոչ թե ֆինանսական»,-ասել է Վիեննայի Միջազգային մամուլի ինստիտուտի տնօրեն Դեյվեիդ Դեջը:

Դիտվել է 1223 անգամ:
Print Friendly

Leave a Reply