Տեսակետները տարբեր են
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 3, 2011 13:42
Միջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի նոր քաշային կարգ ընտրելու հարցում տեսակետները տարբեր են: Նրա պրոմոութեր Վիլֆրիդ Զաուեռլանդը և մարզիչ Ուլի Վեգներն իրարամերժ տեսակետներ են հայտնել բռնցքամարտիկի քաշային կարգի վերաբերյալ: Զաուեռլանդը գտնում է, որ Աբրահամը պետք է վերադառնա միջինքաշային կարգ (72,5 կգ), իսկ Վեգների կարծիքովՙ Արթուրը պետք է տեղափոխվի կիսածանր քաշային կարգ (79,4 կգ):
Ինչ վերաբերում է Արթուր Աբրահամին, ապա նա օրերս հայտարարել էր, որ մտադիր է հունվարին քաշը նվազեցնել մինչև 75 կգ-ը և ռինգ դուրս գալ: Արթուրի համար անհաջող էր 2-րդ միջին քաշային կարգ (76,2 կգ) տեղափոխվելը: Այդ կարգում նա մասնակցեց Super Six մրցաշարին և անցկացված 4 մրցամարտերից 3-ում պարտվեց:






Facebook
Tweet This
Email This Post
