Գողությունը բացահայտվել է
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | November 2, 2011 8:14
Նոյեմբերի 2-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել վանաձորցի երկու երիտասարդի:
Պարզվել է, որ նրանք հոկտեմբերի 19-ի գիշերը, պատուհանի ապակին կոտրելով, Վանաձորի Վարդանանց փողոցի մի խանութից գողացել են 2 բենզասղոց և էլեկտրական սղոց` 170.000 դրամ ընդհանուր արժողությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 747 անգամ: