Կստեղծվի ԱՊՀ պատմության դասագիրք

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 3, 2011 12:50

ՀՀ ազգային ժողովի նախաձեռնությամբ այս տարի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության և սպորտի հանձնաժողովի արտագնա նիստն անց է կացվում Երևանում: Օրակարգում մի շարք հարցեր են, որոնցից հանձնաժողովի նախագահ, Ռուսաստանի դաշնային խորհրդի պատգամավոր Եվգենի Տառլոն առանձնացրեց ԱՊՀ պատմության դասագրքի ստեղծման վերաբերյալ քննարկումը: Նա կարևորեց դասագրքի ստեղծումն այն առումով, որ աշակերտը հնարավորություն կունենա տեղեկանալու, թե ինչ է ԱՊՀ-ն և ինչ գործունեություն է իրականացնում:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ, ԱԺ հանրապետական պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նույնպես կարևորեց նման դասագրքի ստեղծումը` նշելով, թե մենք, լինելով ԱՊՀ անդամ երկիր, շատ քիչ բան գիտենք այդ կառույցի մասին. «Դա պետք է լինի ոչ թե այս կամ այն պետության պատմության, այլ 20-ամյա ԱՊՀ-ի, խորհրդարանական վեհաժողովի, գլոբալացվող աշխարհում ԱՊՀ դերի և անդամ պետությունների համագարծակցության մասին դասագիրք»,-նշեց նա` պարզաբանելով, որ դա լինելու է ոչ թե նոր առարկա, այլ նոր թեմա նորագույն պատմության դասագրքում:

Շարմազանովը հիշեցնումն է, որ ԱՊՀ-ն տարածաշրջանի այն կարևորագույն կառույցներից է, որտեղ Հայաստանն ունի թե´ ռազմավարական, թե´ տնտեսական և թե այլ տիպի խոր համագործակցություն. «Խորհրդային միության փլուզումից հետո տարածաշրջանում առաջացան անկախ պետություններ, բայց գլոբալիզացիայի դարաշրջանում շատ կարևոր է համագործակցությունն այդ պետությունների` հատկապես հետխորհրդային տարածաշրջանի երկրների միջև»,-կարծում է նա:

 

Դիտվել է 747 անգամ:
Print Friendly

Leave a Reply