Շախմատի Հայաստանի կանանց հավաքականն աշխարհի առաջնությունում մեկ «քայլով» ետ է մնում առաջատարից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 11, 2009 13:52

Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց Չինաստանի 2-րդ թիմին`2,5:1,5 հաշվով: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը առավելության հասան համապատասխանաբար Թան Չժոնհիի, Չժան Սյաովենի,Վան Յուվեի նկատմամբ: Նելլի Աղինյանը ոչ-ոքի խաղաց Վան Սյաոխուեի հետ: Մյուս հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.  Լեհաստան-Չինաստան` 1,5:2,5, Ուկրաինա-Հնդկաստան` 2,5:1,5, Ռուսատան- Վիետնամ` 3:1, ԱՄՆ-Վրաստան`1:3:

11 միավորով առաջին տեղում է Չինաստանի 1-ին հավաքականը: 1 միավորով ետ են մնում Ուկրաինայի, Ռուսաստանի, Հայաստանի, Լեհաստանի հավաքականները:

Դիտվել է 1037 անգամ:
Print Friendly

Leave a Reply