Գործադիրը Թռչկանին հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ է տվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 3, 2011 12:09

Այսօր Գործադիրն իր նիստում որոշել է Թռչկան ջրվեժին տրամադրել հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ:

Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է քննարկել Թռչկանի հարցը եւ հստակ կարգավիճակ տալ այդ տարածքին, որպեսզի պետությունը տրամադրի հստակ երաշխիքներ առ այն, որ հետագայում այդ տարածքին ոչ մի վտանգ չի սպառնա և  ջրվեժի ջրային ռեսուրսները չեն օգտագործվի այլ նպատակներով:

«Այս որոշմամբ համարենք այս խնդիրն ամբողջությամբ փակված»,- ասել է վարչապետը:

Նա հիշեցրել է, որ վերջերս Թռչկանի վրա ՀԷԿ-ի կառուցման հարցը դարձել է բնապահպանների ուսումնասիրության առարկա, եւ վերջիններս բազմիցս ահազանգել էին, որ ՀԷԿ-ի կառուցումը կարող է վտանգել ջրվեժի գոյությանը:

«Շնորհակալ եմ Կարինե Դանիելյանին և Բուրգ բնահապանական ՀԿ-ի նախագահ Արման Վերմիշյանին՝ համագործակցության համար»,-  նշել է վարչապետը, հիշեցնելով, որ բնապահպանների հետ միասին լուծված նախրոդ խնդիրը վերաբերում էր Խոսրովի անտառին:

 

 

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply