Սիրիան ընդունել է Արաբական պետությունների լիգայի նախագիծը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 3, 2011 11:26

Սիրիան լրիվ ընդունել է  Արաբական պետությունների լիգայի` խաղաղ կարգավորման նախագիծը: Դրա մասին ասվում է հայտարարության մեջ, որը  երեկ` նոյեմբերի 2-ին, տարածել է ԱՊԼ-ն: Այդ նախագիծը մասնավորապես նախատեսում է  Սիրիայի բոլոր բնակտարածքներից ռազմական ստորաբաժանումների դուրսբերում, բանտարկյալների ազատում, ինչպես նաև  «խաղաղ բնակչության պաշտպանության համար բռնության լրիվ դադարեցում»: Բացի այդ, Սիրիայի իշխանություններն ընդունելով այդ նախագիծը, պարտավորվում են ԱՊԼ-ին ու արտասահմանյան ԶԼՄ-ներին երկրում կատարվող  իրադարձությունները մեկնաբանելու հնարավորության ընձեռել:

 

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply