Վարդանանց փողոցում մեքենա է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 3, 2011 11:22

Նոյեմբերի 2-ին`ժամը 14.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող ‘’Չիկո’’ խանութի մոտ (Վարդանանց և Հանրապետության փողոցների խաչմերուկ) այրվում է ավտոմեքենա:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մարվել է տեղի ուժերով:  Այրվել է Հ.Վարդանյանին պատկանող ‘’ԳԱԶ-3110’’ մակնիշի 171 ԼՍ 01 պետհամարանիշի ավտոմեքենայի առջևի մասն ամբողջությամբ:

Նոյեմբերի 2-ին`ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզում`Դիլիջան քաղաքի ‘’Պուպուզ քար’’ կոչվող  հանդամասում այրվում է խոտածածկ տարածք:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.15-ին, մարվել` 15.47-ին: Այրվել է 3 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 16.27-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանա­պարհի 8-րդ կիլոմետրում` խնձորի այգիներին հարակից այրվում է խոտածածկ տարածք:Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.00-ին, մարվել`17.10-ին:Այրվել են 324 խնձորենի և 1 հա խոտածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 22.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցի թրվ 46 հասցեում` ‘’ԳՈՇ-ԳԱԶ’’ ՍՊԸ-ի բազայում, այրվում են գազի ցիստեռներ:Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.25-ին, մարվել`22.32-ին:‘’ԿամԱԶ’’ մակնիշի գազատարից  պահեստային տարայի (ռեզերվուար) լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել հեղուկ գազի արտահոսք և բռնկում:

Նոյեմբերի 3-ին`ժամը 00.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գ.Լուսավորիչ փողոցի թիվ 4 հասցեում գտնվող հեծանվահրապարակի տարածքում:Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.22-ին, մարվել`02.44-ին: Հեծանվահրապարակի տրիբունայի նկուղային հարկում այրվել է սենյակներից մեկը` 50 քմ մակերեսով, ներսում կուտակված հեծանիվի ռետինե պահեստամասեր, շինարարական աղբ և փայտ:

Նույն օրը`ժամը 00.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի 1-ին փողոցի 8-րդ փակուղու թիվ 1 տան բակում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.35-ին, մարվել`03.33-ին: Հ.Ասիբեկյանին պատկանող տան բակում այրվել են 300 հակ անասնակեր, գոմի տանիքից 2 քմ մակերեսով հատված և 8 քմ մակերեսով գոմաղբ:

Նույն օրը`ժամը 01.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.30-ին, մարվել`03.55-ին:  Այրվել են Ս.Տոնոյանին պատկանող 160 հակ անասնակեր և դեզի ծածկը` 6 քմ մակերեսով:

 

Դիտվել է 975 անգամ:
Print Friendly

Leave a Reply