Ավտոպատահար Այնթապում. 1 մարդ մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 3, 2011 11:16

Նոյեմբերի 2-ին`ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթապ գյուղի սկզբնամասում, տեղի է ունեցել ավտոպատահար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում` քարե կրպակին է բախվել ‘’Օպել Վեկտրա Բ’’ մակնիշի 15 ՕՕ 374 պետհամարանիշի  ավտոմեքենան:

Փրկարարները  ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության  աշխատակիցներին հանձնել վարորդ,1973 թվականին ծնված Սուրեն Զատևոսյանի դին :

 

Դիտվել է 792 անգամ:
Print Friendly

Leave a Reply