«Կոկաինե թագուհուն» նստեցրել են 7 տարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 3, 2011 11:05

Արգենտինայի դատարանը նախկին կոլումբիական մոդել Անխի Սանսելմենտեին դատապարտել է 7 տարվա կալանքի: Նա մեղադրվում է Լատինական Ամերիկայից  Եվրոպա կոկաին մաքսանենգ Ճանապարհով անցկացնելու համար: Կալանավորել են նաև նրա սիրեցյալին`նախկին մոդել Նիկոլաս Գուալկոյին: Ենթադրվում է, որ նրանք մեղսակիցներ են: Հնարավոր է, որ աղջիկն օգնել է իր ընկերոջը աղջիկներ գտնել, որոնք համաձայնել են Մեքսիկայից Եվրոպա կոկաին տեղափոխել: Այս գործի հանցակիցները բոլորն էլ ազատազրկման ժամկետներ են ստացել: Դատական պարզաբանումների ժամանակ 31-ամյա նախկին մոդելը հայտարարել է, որ Արգենտինա է ժամանել Նիկոլասի հետ ամուսնանալու նպատակով ու մտքով իսկ չի անցկացրել, որ ընկերը հանցագործ է: Գուլակոն դատարանում հաստատել է ընկերուհու ցուցմունքները:

Ամեն ինչ սկսվել է Բուենոս Այրեսի օդանավակայանից, որտեղ բռնել էին  21 մոդելների, որոնք 55 կգ կոկաին էին տեղափոխում: 2010-ի մայիսին , կրկին Բուենոս Այրեսում,  ձերբակալեցին Անխի Սանսելմենտին, որը 5 ամիս գտնվում էր փախուստի մեջ:

Իր վարքագիծն աղջիկը բացատրել է բանտային բռնությունների նկատմամբ վախով: 2000-ին Անխին Կոլումբիայում ճանաչվել էր «Սուրճի թագուհի», սակայն նրան տիտղոսազրկեցին, երբ հայտնի դարձավ, որ նա ամուսնացած է: Մրցույթի կանոնների համաձայն, դա արգելված էր:  Հիմա նա դարձել է «Թմրանյութի թագուհի»:

 

Դիտվել է 1565 անգամ:
Print Friendly

Leave a Reply