Դեսպան Քոչարյանի հանդիպումը Լիբանանի արտաքին գործերի եւ արդյունաբերության նախարարների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 2, 2011 18:47

Նոյեմբերի 1-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի ԱԳ նախարար Ադնան Մանսուրի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը եւ զարգացման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների իրականացման, առկա իրավական դաշտի թարմացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման, առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը:

Համոզմունք է հայտնվել, որ բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների իրականացումը որակական նոր մակարդակի կհասցնի երկկողմ ջերմ եւ բարեկամական հարաբերությունները:  Բարձր են գնահատվել վերջերս Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի Հայաստան կատարած այցի արդյունքները: Նախարար Մանսուրը կարեւորել է հայ համայնքի դերակատարությունը երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքում:

Նոյեմբերի 2-ին դեսպան Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի արդյունաբերության նախարար Վրեժ Սափունջյանի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ առեւտրատնտեսկան հարաբերությունների զարգացման հեռանկարները: Ընդգծվել է երկու երկրների գործարար շրջանակների փոխադարձ այցելությունների կազմակերպման, գործարար համաժողովների անցկացման, առեւտրատնտեսական պալատների սերտ համագործակցության կարեւորությունը: Դեսպան Քոչարյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացումներն ու առաջնայնությունները, ներդրումներ անելու հնարավորությունները:

 

 

 

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply