Ամերիկացի թոշակառու-ահաբեկիչները պատրաստվել էին ռիցինով թունավորել քաղաքական գործիչներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2011 18:49

Ամերիկյան Ջորջիա նահանգում ձերբակալել են 4 թոշակառուի, որոնց կասկածում են սպանություն ծրագրելու մեջ: Նրանք պատրաստվում էին սպանել պաշտոնյաների, քաղաքական գործիչների, խոշոր ձեռնարկատերերի ու լրագրողների: Կասկածյալների տարիքը 65-73 է: Նրանցից 2-ը ձեռք են բերել պայթուցիչ, իսկ մյուս 2-ը փորձում էին ինքնուրույն արտադրել ռիցին (կիրառելով այն նաև որպես թույն): Տարեց տղամարդիկ մի խմբավորման անդամներ են, որոնց նկատմամբ ԿՀՎ-ն հսկողություն էր սահմանել: Թոշակառուները ցանկանում էին կառավարական հիմնարկներ պայթեցնել Ատլանտայում, որպեսզի “փրկեն նահանգը, երկիրն ու պաշտպանեն սահմանադրությունը”:

 

 

Դիտվել է 1093 անգամ:
Print Friendly

Leave a Reply