Ընթացիկ տարվա ծրագրերով նախատեսված փողոցների նորոգման և հիմնանորոգման աշխատանքների մեծ մասն ավարտված է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 2, 2011 18:11

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում 2011թ. ասֆալտապատման ծրագրերով նախատեսված աշխատանքները հիմնականում արդեն ավարտվել են£ Ասֆալտապատվել է ընդհանուր առմամբ 269 փողոց` շուրջ 672 հազար ք/մ մակերեսով: Զուգահեռաբար  կատարվել են 313 հազար գծամետր ճաքալցման աշխատանքներ: Բացի այդ վերակառուցվել է 50 հազար 618 ք/մ գրունտային ճանապարհ: Ավարտվել են նաև Դավիթ Բեկի փողոցի վերակառուցման առաջին փուլով նախատեսված աշխատանքները: Ընդհանուր հաշվարկով ծախսվել է  1 մլիլորադ 730 միլոն դրամ: Եվս 879 միլիոն դրամ էլ հատկացվել  է Ծիծեռնակաբերդ ուղեանցի կառուցմանը: Ներկայում ընթացքի մեջ են Գլխավոր պողոտայի, Արամի փողոցի եւ Մաշտոց պողոտայի տարածքի հարակից հատվածների շինբարեկարգման աշխատանքները:

Փողոցների նորոգման ու հիմնանորոգման ծրագրին զուգահեռ բարեկարգվել են նաև մայթերը, ինչի նպատակով ծախսվել է շուրջ 300 միլիոն դրամ£

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը հանձնարարել է այս մասով տարեկան ծրագրերն ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև նոյեմբերի 30-ը:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի վարչություն

 

 

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply