Փորձագետ. «Փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը Հայաստանում շատ մեծ է»

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 2, 2011 18:00

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի երկրորդ նիստը` վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում խորհրդի անդամներ «Գործարար շահերի պաշտպանության ցանց» Հասարակական կազմակերպության համակարգող Գագիկ Պողոսյանը և «Հայաստանի տրասպորտային առաքողների միության» Հասարակական կազմակերպության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը:

«Փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը Հայաստանում շատ մեծ է», – նշել է Գագիկ Պողոսյանը որպես օրինակելի փորձ մատնանշելով այն երկրները, որոնք Փոքր և միջին բիզնեսի զարգացումը հռչակել են գերակա ուղղություն, ինչպես Հայաստանը, սակայն սկսնակ ձեռնարկատերերի համար բարենպաստ պայմաններ են ստեղծում դրա զարգացման համար, ազատում են հարկերից
Հարցին, թե Հայաստանում ՓՄՁ զարգացմանը նպաստող քաղաքականություն վարվո՞ւմ է, Գագիկ Պողոսյանը պատասխանել է. «Եթե մենք ասենք, որ ոչինչ չի արվում, սխալ կլինի: Հենց այս խորհրդի ստեղծումը դրական քայլ է»:
Բանախոսը նշել է , որ խորհրդի անդամները ոլորտի զարգացման համար առաջ են քաշել և միջնաժամկետ և գլոբալ հարցեր:
Ըստ նրա` այդ խնդիրը փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի օրակարգային հարցերից է, և իրենք անում են հնարավորը` առնվազն օրենսդրորեն միջին բիզնեսի հոգսերը թեթեւացնելու համար:
Նշենք, որ Խորհրդի կազմում ընդգրկված են պետական մարմինների, գործարար համայնքի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Դիտվել է 1696 անգամ:
Print Friendly

Leave a Reply