Ուգո Չավես. «Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը կճանաչեն ավելի շատ երկրներ»
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | September 11, 2009 13:38
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հատարարել է, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը կճանաչեն ավելի ու ավելի շատ երկրներ, և Վենեսուելան կխթանի այդ գործընթացը:
Վենեսուելայի ղեկավարը Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչելու որոշման մասին հայտարարել է Ռուսաստանի իր պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ հինգշաբթի կայացած բանակցություններում: Մինչ այժմ երկու հանրապետությունների անկախությունը ճանաչում էին երկու երկիր` Ռուսաստանը և Նիկարագուան:






Facebook
Tweet This
Email This Post
