Հայկական պատվիրակության այցը Նիդերլանդներ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 2, 2011 17:49

Հոկտեմբերի 31-ից նոյեմեբրի 3-ը այցով Նիդերլանդներում է գտնվում ՀՀ Նախագահի տնտեսական հարցերով ավագ խորհրդական Արամ Ղարիբյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում հոկտեմբերի 31-ին Արամ Ղարիբյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Տնտեսական գյուղատնտեսության եւ նորարարության հարցերի նախարարության արտաքին կապերի գլխավոր տնօրենի տեղակալ Մարտեն վան դեր Բերգի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Հոկտեմբերի 31-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը Ամստերդամի առեւտրային բանկի հետ համագործակցությամբ կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում` Հայաստանի տնտեսական իրավիճակը, ներդրումային միջավայրը եւ ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագիրը հոլանդացի ներդրողներին ու մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին ներկայացնելու նպատակով: Կլոր սեղանին բացման խոսքով հանդես էր եկել ՀՀ Նախագահի` տնտեսական հարցերով ավագ խորհրդական Արամ Ղարիբյանը եւ ՆԹ-ում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Համապատասխան թեմատիկ ներկայացումներով հանդես են եկել ՀՀ Կենտորնական բանկի, Հայկական զարգացման գործակալության, «Սպայկա» ընկերության  եւ «Ջերմոցայյին տնտեսությունների զարգացման հայկական կենտրոնի», ինչպես նաեւ` Նիդերլանդների տնտեսական հարցերի նախարարության եւ «Հոմլինք եւ վան դեր Տորեն» հարկային ընկերության ներկայացուցիչները:

 

 

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply