Վարչապետը ծանոթացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ստեղծված պայմաններին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 2, 2011 16:48

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Կառավարության ղեկավարը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի ուղեկցությամբ շրջել է կրթական հաստատությունով՝ ծանոթացել վերանորոգման աշխատանքների արդյունքում ստեղծված պայմաններին:

Վերակառուցվել են ինստիտուտի լսարանները, աշխատասենյակները, գրադարանը, գրապահոցը, ընթերցասրահը, ճաշարանը, ստեղծվել են համակարգչային և պարի նոր հայելիապատ սրահներ: Բուհի լսարանների, արվեստանոցների, աշխատասենյակների, կինոդահլիճների և ճաշարանի համար ձեռք է բերվել նոր գույք և տեխնիկա:
Վերը նշված աշխատանքների իրականացման նպատակով, ընդհանուր առմամբ, ներդրվել է ավելի քան 41 մլն դրամ:
Շրջայցից հետո վարչապետը դիտել է ինստիտուտի ուսանողների մասնակցությամբ բեմադրված «Գարեգին Նժդեհ» ներկայացումը:

 

 

Դիտվել է 1417 անգամ:
Print Friendly

Leave a Reply