Սիամական երկվորյակներին երկրորդ կյանք են պարգևել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2011 16:56

Երկու փոքրիկ աղջիկները, որոնք իրենց կյանքի առաջին տարիներն անց են կացրել կրծքավանդակով միմյանց սերտաճած, հնարավորություն են ստացել շարունակել ապրել լիարժեք ու նորմալ կյանքով: Անժելա ու Անժելիկա Սաբուկոների վիրահատությունը կատարել են  Կալիֆոռնիայի Սթենֆորդի համալսարանի մասնագետները:

Վիրաբուժական միջամտությունը, որն իրականացրել է 40 հոգուց բաղկացած մասնագետների թիմը,  տևել է մոտ 10 ժամ: Բժիշկների խոսքով, օպերացիան հաջող է ընթացել, սակայն առաջիկա շաբաթներին փոքրիկները կմնան հսկողության տակ: Բժիշկները կանխատեսումների համաձայն, աղջիկները  առողջական ոչ մի խնդիր չեն ունենա, քանի որ նրանցից յուրաքանչյուրն արդեն կարող է  լիրաժեք` մեկը մյուսից անջատ կյանքով ապրել:

 

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply