Վյաչեսլավ Կուրղինյանը` շորթ-տրեկի արծաթե մեդալակիր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 2, 2011 14:08
Կանադայի Սագեն քաղաքի մարզապալատում անցկացված շորթ-տրեկի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Ռուսաստանի հավաքականն այդ երկրի մարզական տարեգրությունում աննախադեպ հաջողության հասավ` 5000 մ փոխանցամրցումն ավարտելով երկրորդ տեղում: Հաղթեց Կորեայի հավաքականը: 3-րդ մրցանակակիր է դարձավ օլիմպիական խաղերի չեմպիոն Կանադայի հավաքականը:
Ուշագրավն այն է, որ Ռուսաստանի հավաքականը, որի կազմում հանդես է գալիս Վյաչեսլավ Կուրղինյանը, երրորդն է հատել վերջնագիծը, սակայն ռուսատանցիներին շրջանցած հոլանդացիները որակազրկվել են, քանի որ մրցավազքի ժամանակ խախտել են կանոնները:






Facebook
Tweet This
Email This Post
