«Շերիֆն» ու «Գլեբը» չեն ուզում աշխատել Վլադիմիր Գասպարյանի հետ եւ ազատման դիմումներ են գրել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 2, 2011 12:42

Հայաստանի ոստիականապետի պաշտոնում Վլադիմիր Գասպարյանի նշանակումից հետո, համակարգից հեռանալու վերաբերյալ զեկուցագրեր են գրել որոշ բարձրաստիճան ոստիկաններ:

NEWS.am-ի ունեցած տեղեկություններով, մասնավորապես, պաշտոնից հեռանալու զեկուցագրեր են ներկայացրել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ «Շերիֆ»  մականունով Կարեն Բաբայանը, նաեւ Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության ծառայության պետ, «Գլեբ» մականունով Արմեն Հակոբյանը, ով հայտնի է ընդդիմության հանրահավաքներ ցրելու գործում մեծ դերակատարմամբ:

Աշխատանքից ազատվելու զեկուցագրեր են գրել նաեւ ոստիկանության մի քանի օպերներ:

Նշենք, որ ամիսներ առաջ, ոստիկանությունից հեռացել էր նաեւ ոստիկանապետի օգնական, «Լիդեր» մականունով Հովիկ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ վերը նշված անձինք, կամ նրանց թիմը ոստիկանական համակարգից հեռացել է Վլադիմիր Գասպարյանի հետ նախկինում ունեցած անձնական տարաձայնությունների պատճռով:

«Շերիֆը» ժամանակին ռազմական ոստիկանության մեկ այլ հայտնի աշխատակցի՝ «Լիդերի» հետ, Վլադիմիր Գասպարյանին իրենց հավատարմությունն ապացուցելու համար կտրել էին իրենց ճկույթները, սակայն անգամ դա չէր երաշխավորել նրանց նորմալ հարաբերությունները:

Այդ պաշտոնյաները լավ իմանալով, որ իրենց համակարգում մնալն անհնար է Վլադիմիր Գասպարյանի օրոք, որոշել են ինքնակամ հեռանալ:

 

Դիտվել է 1234 անգամ:
Print Friendly

Leave a Reply