Նոր Ամա­նոս գյուղում 3700 հակ անասնակեր է այրվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 2, 2011 11:51

Նոյեմբերի 1-ին`ժամը 14.34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ոսկե­տափ գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ոսկետափ գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 15 տան (պատկանում է Ռուստամ Հարությունյանին) ննջասենյակում այրվել են անկողին և բազմոց:

Նույն օրը`ժամը 14.55-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում այրվում է խոտի դեզ:  Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.18-ին, մարվել`18.10-ին:  Լեռնանիստ գյուղի 1-ին փողոցի թիվ 24/1 տան բակում այրվել է 80 հակ խոտ:

Նույն օրը`ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի  Շիրակ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է բուսածածկ տարածք:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.30-ին, մարվել`15.40-ին:  Այրվել է ‘’Հայանտառ’’ ՊՈԱԿ-ի Ջաջուռի մասնաճյուղին պատկանող 6 հա բուսածածկ տարածք:

Նույն օրը`ժամը 22.46-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի հարակից տարածքում այրվում է կրպակ:  Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:  Տեղում պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վարդանանց փողոցի թիվ 69 հասցեում` նորակառույց շենքի շինհրապարակում:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.53-ին, մարվել`23.09-ին:  Այրվել է փայտյա տնակ` 15քմ մակերեսով:

Նոյեմբերի 2-ին`ժամը 02.24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամա­նոս գյուղում այրվում է պահեստավորված անասնակեր:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.20-ին:  Նախնական տվյալներով այրվում է անասնագոմի տանիքը՝ մոտ 100 քմ մակերեսով և կից պահեստավորված 3700 հակ անաասնակեր:

 

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply