Հունաստանը որոշում է` մնալ եվրոյի գոտում, թե վերադառնալ դրահմային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2011 11:29

Հունաստանի կառավարության նախարարները նոյեմբերի 1-ին վճռում էին Գեորգիս Պապանդրեուի որոշումն ընդունելու հարցը.  Եվրամիությունից ֆինանսական աջակցության փաթեթ ստանալու հարցով համաժողովրդական  հանրաքվե անցկացնել, թե ոչ:

Վարչապետը նշել է, որ հանրաքվեն հստակ պատասխան կտա այն հարցին, թե ցանկանում են , արդյոք հույները, որ պետությունը մնա եվրոյի գոտում: Ֆրանսիան առաջարկել է Պապանդրեուին այս շաբաթ Կանն այցելել,  որտեղ կայանալու է G-20-ի ամենազարգացած արդյունաբերությամբ երկրների ղեկավարների ֆորում ու  բացատրել հանրաքվե անցկացնելու որոշման մասին:

ԵՄ-ն  համաձայն է Հունաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերել այն պայմանով, որ երկրի կառավարությունը միջոցներ կձեռնարկի բյուջեի ծախսերը կրճատելու,  կառավարման ու տնտեսման օպտիմալացման ուղղությամբ: Հանրաքվեի մասին որոշումը  մեծ ցնցում է ինչպես Աթենքի բորսայի, այնպես էլ ԵՄ-ի ֆինանսական շուկաների համար:

 

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply